Կրեմլում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդիևկա քաղաքի ամբողջական վերահսկողության հաստատման մասին, որը Ուկրաինայի զինված ուժերի հզոր պաշտպանական հանգույցն էր։ 

Հսկողության տակ է վերցվել 31,75 ք կմ տարածք։ Ըստ Շոյգուի՝ Ավդեևկայի համար մղվող մարտերում վերջին 24 ժամվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 1500 զինծառայող։