Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Քեմերոնը, նախքան Ամերիկայի երկրներ իր շրջագայությունը սկսելը, առաջիկա օրերին կայցելի Ֆոլքլենդյան կղզիներ։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ֆոլքլենդյան կղզիները բրիտանական ընտանիքի արժեքավոր մասն են, և մենք հստակ հայտարարում ենք, որ քանի դեռ նրանք ցանկանում են մնալ այդ ընտանիքի մաս, նրանց ինքնիշխանության հարցը քննարկման ենթակա չի լինի», - ասել է նախարարը ուղևորությունից առաջ:
Այնտեղ նա կհանդիպի տեղի իշխանությունների հետ և հարգանքի տուրք կմատուցի Ֆոլքլենդյան պատերազմի ժամանակ զոհված բրիտանացի զինծառայողներին։





























