Իսրայելը չի հրաժարվի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակումից՝ արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ուժերին ոչնչացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Ով ցանկանում է խոչընդոտել մեր գործողությանը Ռաֆահում, ի վերջո մեզ ասում է. «Պարտվեք պատերազմում»: Հարձակումը կսկսվի այն բանից հետո, երբ մենք մարտական գործողությունների շրջանների խաղաղ բնակիչներին հնարավորություն կտանք տեղափոխվել անվտանգ վայրեր»,- ասել է նա:
Բացի այդ, Նաթանյահուն մատնանշել է Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ կազմակերպված զինյալների հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունը։ Իսրայելական կողմը «ոչինչ չստացավ, բացի ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներից»,- նշել է նա։





























