Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում պետական սահմանի ընդհանուր հատվածի ևս 1,11 կմ են համաձայնեցրել։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման շրջանակում կողմերը, մնացած տարածքներում համատեղ դաշտային հետազոտություններ կատարելով, ղրղզատաջիկական պետական սահմանի 1,11 կմ են համաձայնեցրել»,- ասվում է հաղորդման մեջ։
Երկու երկրների կառավարական պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունեցել «2024 թվականի փետրվարի 11-ից 18-ը Տաջիկստանի Հանրապետության Սողդի շրջանի Բուստոն քաղաքում»։
«Հանդիպումից հետո ստորագրվել է համապատասխան արձանագրություն»,- նշվում է հաղորդման մեջ։





























