ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել մեծացնել օգնությունը Կիևին և նշել, որ Ուկրաինայում իրավիճակը կլուծվի երեք ամսվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, գրում է ՏԱՍՍ-ը։

Բորելը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը կլուծվի մարտի դաշտում երեք ամսվա ընթացքում, ուստի նա կոչ է արել համաժողովի մասնակիցներին ավելի արագ որոշումներ կայացնել և ավելի ակտիվորեն օգնել Կիևին։

«Մենք այլևս չենք կարող ասել՝ «սպասենք եվրոպական ընտրություններին» կամ «ուզում ենք ավելի շատ մանրամասներ իմանալ»։ Մենք պետք է դառնանք ավելի արագ, ավելի վճռական, պատերազմական իրավիճակում ենք ապրում»,- ասել է  նա։