Իսրայելի բանակի կորուստները Գազայի հատվածում հակամարտության սրման պահից ավելացել են՝ հասնելով 574 մարդու։ Այս մասին նշվել է բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։
Վերջին տվյալներով՝ եւս մեկ իսրայելցի զինծառայող զոհվել է առավոտյան, Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի հետ ընթացող մարտերում։ Անկլավում ցամաքային գործողությունն սկսվելու պահից ՑԱԽԱԼ-ը կորցրել է ընդհանուր առմամբ 235 մարդ։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում խիստ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որն ուղեկցվել է պատանդառմամբ։ Արմատականներն այդ գրոհն անվանել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանությունների գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել պատասխան հարվածներն անկլավի եւ Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջանների դեմ։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։





























