Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Սոֆյա Խ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան վատոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: