Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ երկրորդ անգամ առաջադրվելու է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։

«Հինգ տարի անց (առաջին անգամ ԸՕ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշում կայացնելուց հետո), ես գիտակցված և կանխամտածված որոշում կայացրեցի, որ ցանկանում եմ առաջադրվել երկրորդ ժամկետի համար», - ասել է նա: Նրա ելույթը հեռարձակվել է Phoenix TV-ով։

Ֆոն դեր Լեյենը շնորհակալություն է հայտնել Քրիստոնեական-դեմոկրատական միություն (CDU) կուսակցությանը ԵՄ առաջիկա ընտրություններում իրեն որպես թեկնածու առաջադրելու այսօրվա որոշման համար։