Իսպանիայի կառավարությունը կանչել է Մադրիդում Ռուսաստանի դեսպանին՝ ի նշան  Ալեքսեյ Նավալնիի մահվան դեմ բողոքի։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։

Նրանք չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ է կանչվել դեսպան Յուրի Կլիմենկոն։

Ավելի վաղ նմանատիպ քայլերի մասին հայտարարել էին Շվեդիայի և Գերմանիայի իշխանությունները, գրում է BBC-ն։