Իսպանական գինեգործարանն ավելի քան 2,5 միլիոն եվրոյի վնաս է կրել․ անհայտ անձը մտել է գինեգործարանի տարածք և 60 հազար լիտր գինի թափեպ, հայտնում է BBC-ն։
Դատարկված գինիները եեղել են ամենաթանկարժեք երկու տեսակներից՝ Հորկախո և Մալաբրիգո:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է գլխարկով հերթով բացում տակառները և դատարկում դրանք հատակին։
Գինեգործարանի ներկայացուցիչները հայտնել են BBC-ին, որ առանց նախնական գիտելիքների «շատ դժվար է բացել տակառները», որոնք ապահովված են անվտանգության մեխանիզմով: Ուստի, կարելի է ենթադրել, որ չարագործը «ծանոթ է եղել պաշտպանիչ մեխանիզմներին»։
Անձը բացել է հինգ տակառ, բայց միայն երեքն են գինով լցված եղել։




























