Արագած լեռան վրա 18 հոգուց բաղկացած արշավախումբ է մոլորվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 18.16-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Արագած լեռան հարավային գագաթի ստորոտի մոտակայքում մոլորվել է 18 հոգուց (9 աղջիկ) բաղկացած խումբ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:


























