Հայաստանի փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա մոլորված արշավախմբին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 18.16-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Արագած լեռան հարավային գագաթի ստորոտի մոտակայքում մոլորվել էր 18 հոգուց (9 աղջիկ) բաղկացած խումբ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը եւ շտապօգնության երկու բրիգադ, որոնք գտել են արշավախմբի անդամներին:

Փրկարարները 18 հոգուց բաղկացած խմբին տեղափոխել են Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի Արագած գիտական կենտրոն, այնուհետեւ նրանց կտեղափոխեն Երեւան: