Չինական Starbucks-ը լուսնային Նոր տարվա առիթով սկսել է վաճառել շոգեխաշած խոզի մսի համ ունեցող սուրճ: Այդ մասին հայտնում է CNN.-ը:
Սրճարանի մենյուի մեջ հայտնվել է ըմպելիք, որը բաղկացած է էսպրեսսոյից, կաթից և խոզի մսի սոուսից, ինչպես նաև խաշած խոզի համ ունեցող հավելումներից: Բացի այդ, սուրճը զարդարելու համար օգտագործում են խոզի կրծքի միս: Նոր տեսականու արժեքը մոտ10 դոլար է:
Ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ նշված ըմպելիքն իր մեջ ունի «ամանորյա ավանդական սովորույթները» և ստեղծում է «անսպասելի կծու և քաղցր համեր»:
«Նոր տարում բարգավաճելու համար պետք է միս ուտել», - ասվում է հայտնի սրճարանի հայտարարության մեջ:





























