Փարիզի Էյֆելյան աշտարակն արդեն երրորդ օրն է՝ այցելուներ չի ընդունում սպասարկման համար պատասխանատու ընկերության (Sete) աշխատակիցների գործադուլի պատճառով։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Գործադուլը սկսվել է գործատուի և երկու արհմիությունների՝ CGT-ի և FO-ի միջև աշխատանքային վեճի պատճառով: Արհմիությունների ներկայացուցիչներն ակնարկել են, որ վեճը դժվար թե լուծում ստանա նաև չորեքշաբթի և փետրվարի 22-ին Էյֆելյան աշտարակը, ամենայն հավանականությամբ, փակ կմնա: Գործադուլների այս ալիքից առաջ աշխատակիցները մեկ օրով գործադուլ էին հայտարարել նաև դեկտեմբերի 27-ին՝ այն դրա ստեղծողի մահվան հարյուրամյակի օրը։
Դժգոհության հիմնական պատճառներից մեկը քաղաքի և տեխնիկական սպասարկման ընկերության միջև պայմանագրով նախատեսված պայմաններն են եղել. աշխատողները կարծում են, որ այն գումարը, որը ստացված եկամուտներից ընկերությունը պետք է տա քաղաքին, չափազանց մեծ է, և որ այս մոդելում հաշվի առնված չեն կառուցվածքը պահպանելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքների իրական կարիքները:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























