Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն առաջին անգամ հանդիպում է ունեցել վարչապետ Ռիշի Սունակի հետ այն բանից հետո, երբ փետրվարի 5-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց միապետի քաղցկեղի մասին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
«Ես այնքան հրաշալի մաղթանքներ ու բացիկներ եմ ստացել։ Նրանք հաճախ արցունքներ էին բերում իմ աչքերին», - ասում է թագավորը Սունակին: Նորին մեծությունը նաև ափսոսանք է հայտնել վաչապետի հետ ամենշաբաթյա հանդիպումների «կարճ ընդհատման» համար։
Ավանդաբար, միապետը վարչապետին ընդունում է ամեն չորեքշաբթի, սակայն թագավորի հիվանդության մասին հաղորդագրություններից հետո հայտարարվել է, որ որոշ ժամանակով նրանք շփվելու են հեռախոսով, այլ ոչ թե անձամբ:
Չի հաղորդվում, թե քաղցկեղի ինչ տեսակ է ախտորոշվել 75-ամյա միապետի մոտ, սակայն, ըստ բրիտանական լրատվամիջոցների, խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ, որի մեծացման պատճառով թագավորը հունվարին հոսպիտալացվել է ու վիրահատվել։





























