Ուկրաինան եւ Հայաստանը ծրագրում են այն անձանց ռեադմիսիայի ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, որոնք երկու պետությունների տարածքում գտնվում են առանց թույլտվության: Այս մասին հայտնում է  ubr.ua-ը` վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Ինչպես պարզվեց, համապատասխան կարգադրությունը տրվել է Ուկրաինայի կառավարության նիստի ընթացքում:

Հիշեցնենք, 2010թ. հունվարի 1-ից Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագիրն ուժի մեջ է մտել:

Տվյալ համաձայնագրով կազմակերպվում է այն անձանց ճանաչման ու վերադարձման գործընթացը, ովքեր չեն կատարել երկրից մեկնելու եւ Ուկրաինայի կամ Եվրամիության անդամ երկրների տարածքում գտնվելու պայմանները: