ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 75 մլն դոլար արժողությամբ կապի համակարգեր եւ սարքավորումներ վաճառելուն։ Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի կառուցվածքի մեջ մտնող համապատասխան գերատեսչությունը։

Ինչպես երեւում է փաստաթղթից, Թայբեյի տնտեսական եւ մշակութային ներկայացուցչությունը (դե ֆակտո՝ կղզու դեսպանությունը) խնդրել է տվյալների հաղորդման համակարգեր, GPS-ընդունիչներ, կապի սարքավորումներ, տեխնիկական սպասարկումներ, ինչպես նաեւ լոգիստիկ աջակցության եւ ծրագրային ապահովման տարրեր (75 մլն դոլար արժողությամբ)։ Նշվել է, որ հնարավոր գործարքը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաեւ կնպաստի «քաղաքական կայունության, ռազմական հավասարակշռության եւ տնտեսական առաջընթացի աջակցմանը տարածաշրջանում»։