Բրիտանական Lake District ազգային պարկում 20 մետր բարձրությամբ ժայռից ընկած կնոջը փրկել են, հայտնում է BBC-ն։
Զբոսաշրջիկը բարձրանում էր Բլենկատրա լեռը՝ Լեյք Դիստրիթի ազգային պարկի տարածքում, կնոջ ոտքը սահել է և նա ընկել լանջից՝ թռչելով մոտ 20 մետր։ Մեկ այլ ճանապարհորդ նկատել է տուժողին, տղամարդը կարողացել է իջնել ներքև, կնոջը ցուցաբերել առաջին բուժօգնություն և կանչել փրկարարներին։
Բրիտանուհուն մալուխների միջոցով պատգարակով իջեցրել են սարից, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։





























