Թուրքիայի Կենտրոնական բանկն ընդհատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ցիկլը, որը սկսվել է 2023 թվականի հունիսին, և այն թողել 45 տոկոսի մակարդակում, ասվում է կարգավորող մարմնի հայտարարության մեջ։

Թուրքիայի Կենտրոնական բանկը հունվարին տոկոսադրույքը 42,5%-ից բարձրացրել էր մինչև 45%-ի:

«Որոշում է կայացվել տոկոսադրույքը թողնել 45 տոկոսի սահմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԿԲ-ն ութ ամիս շարունակ բարձրացրել է տոկոսադրույքը։