Կորեայի Հանրապետության օդային ուժերը և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի տարածքում՝ ներգրավելով F-35A կործանիչներ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։
Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները Ճապոնիայից Փհենթաեկի Օսան ռազմաօդային բազա են ժամանել չորեքշաբթի օրը։ Հարավային Կորեայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը ծառայության մեջ չունի F-35A կործանիչներ, նշում է գործակալությունը։ Հարավային Կորեայի կողմից մասնակցել են F-35A, KF-16, F-15K եւ այլ տեսակի ինքնաթիռներ։ Կողմերը կիրառել են պաշտպանական գործողություններ՝ կեղծ թշնամու ինքնաթիռները և թեւավոր հրթիռները որսալու համար։





























