Եվրամիությունը, որպես պատժամիջոցների նոր փաթեթի մաս, անձնական սահմանափակումներ է մտցրել ԿԺԴՀ-ի ժողովրդական զինված ուժերի նախարար Կանգ Սուն Նամի նկատմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Ռուսական կողմին բալիստիկ հրթիռների և այլ զենքի ենթադրյալ մատակարարման համար կիրառվող պատժամիջոցները ներառում են վիզայի արգելք և Հյուսիսային Կորեայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի ակտիվների սառեցում։

Մոսկվան նախկինում բազմիցս և կտրականապես մերժել է Փհենյանի հետ անօրինական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ արևմտյան երկրների մեղադրանքները։