Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին FoxNews-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինան ոչ միայն կպաշտպանվի, այլ նաև կնախապատրաստվի նոր հակահարձակման:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նման մեծ երկրի հետ պատերազմում մարտահրավեր է նաև պաշտպանությունը։ Զելենսկին հավելել է, որ սա այսօր թիվ մեկ խնդիրն է։ Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանին անակնկալներ են սպասվում Սև ծովում։
«Հարավը կարևոր է: Շատ կարևոր է նաև արևելքի պաշտպանությունը, որտեղ նրանք ունեն ավելի քան 200 հազար զինվոր... Եվ, իհարկե, պատրաստելու ենք նոր հակահարձակում, նոր գործողություն։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք ուղղակի կանգնելու ենք։ Դա շատ բանից է կախված»,- ասել է Զելենսկին։





























