Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերն աշխատում են ըստ առկա ծրագրերի, կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցության հարցի շուրջ եզրակացություններ անելը վաղաժամ է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ապա եզրակացություններ անելը, կարծում եմ, վաղաժամ է։ Կան քաղաքական հայտարարություններ, կան հարաբերություններ զինված ուժերի միջև, մենք ծրագրեր ունենք, աշխատում ենք դրանց համաձայն», - ասել է նա STV-ի եթերում:

Բելառուս պաշտոնյան կոչ է արել մի կողմ թողնել քաղաքական հայտարարությունները և զարգացնել համագործակցությունը։

«Այդ պատճառով եկեք քաղաքական հայտարարությունները թողնենք մի կողմ և ամեն դեպքում զարգացնենք հարաբերությունները մեր այսօրվա ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի հետ»,- հայտարարել է Ռեվենկոն։