Հռոմի պապը չեղարկել է շաբաթ օրվա հանդիպումները թեթեւ գրիպի պատճառով, նշվել է Վատիկանի հայտարարությունում։

87-ամյա հովվապետը շաբաթ օրերին մշտապես հանդիպում է պաշտոնական եւ մասնավոր անձանց հետ։

Վերջին ժամանակներս նա քանիցս առողջական խնդիրներ է ունեցել եւ ստիպված է եղել չեղարկել դեկտեմբերին նախատեսված ուղեւորությունը Դուբայի COP28-ին մասնակցելու համար՝ գրիպի եւ թոքերի բորբոքման հետեւանքով։