Այն սպառազինությունները, որոնց կարիքն ունի Հայաստանը իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հենց այն սպառազինություններն են, որոնք խիստ պահանջված են հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ընթացքում ասել է Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։
Նրա խոսքով՝ ինքը ՀԱՊԿ-ն կարող է համեմատել երեքնուկի թերթիկի հետ, քանի որ այն ամենը, ինչ կապում է երեք ուղղությունները՝ հարավկովկասյանը, արեւմտյանը եւ կենտրոնաասիականը, գալիս-հանգում է Ռուսաստանին։
Նրա խոսքով՝ այն, ինչի կարիքն ունի Բելառուսն իր ինքնիշխանության պաշտպանության համար, բոլորովին պետք չէ Տաջիկստանին, եւ ճիշտ նույն կերպ էլ այն, ինչն անհանգստացնում է Հայաստանին, խիստ թույլ է վերաբերում Տաջիկստանին, «որովհետեւ նրանց համար հիմնական սպառնալիքը Չինաստանի ներխուժումը չէ»։
Ուստի, ռազմական փորձագետի կարծիքով, խոսել մի ինչ-որ հոմոգեն քաղաքականության մասին ՀԱՊԿ շրջանակում սպառազինությունների գնման ոլորտում՝ այնքան էլ արդարացի չէ։
«Այն սպառազինությունները, որոնց կարիքն ունի Հայաստանն իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հենց այն սպառազինություններն են, որոնք չափազանց պահանջված են հատուկ ռազմական գործողության շրջանակում։
Ուստի պահանջել Ռուսաստանից, որպեսզի նա ինչ գնով էլ լինի անի դա, երբ ինքը մի շարք դժվարություններ ունի, հավանաբար, հիպոթետիկ աշխարհում, մի ինչ-որ թուղթ թափահարելով՝ գուցե կարելի է, բայց իրական աշխարհում, «ընկեր գրոսմայստեր, դա ձիու քայլ չէ»,- ասել է Պուխովը։
Նրա խոսքով՝ ռուսաստանցի ռազմական փորձագետները, հազվադեպ բացառություններով, շատ հանգիստ են վերաբերվում այն բանին, որ Հայաստանը սպառազինություն է գնում արտասահմանում։
Պուխովի խոսքով՝ անհանգստացնում է իրեն այլ բան. նրա կարծիքով՝ սպառազինությունների անկանոն գնումը Հայաստանում, «մի ինչ-որ բան «Ֆրանսիայից կպցնելը», մի ինչ-որ բան՝ Հնդկաստանց»։
Ընդ որում՝ ռուս փորձագետի կարծիքով, հնդկական զենքի որակը այն չէ։ «Դա դժոխք է»,- կարծում է նա։
«Ռուսաստանը կարող է տալ ձեզ այն, ինչը չի կարող տալ ոչ ոք. ինքնատիպ ռազմական փորձ»,- ասել է նա։





























