Հայաստանի դիտորդները ժամանել են Բելառուսի խորհրդարանական ընտրություններին, լրագրողներին տեղեկացրել է տեղի ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ՀԱՊԿ ԽՎ առաքելության համակարգող Ալիշեր Էրբաեւը հայտնել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում չեն եկել որպես դիտորդ մասնակցելու Բելառուսի խորհրդարանական ընտրություններին։

«Այո, կան դիտորդներ Հայաստանից»,- ասել է Կարպենկոն։