Ճապոնիայի կառավարությունը Գազայի հատվածի բնակիչներին 32 մլն դոլարի օգնության հերթական փաթեթեը կտրամադրի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան։

«Օգնությունը կտրամադրվի միջազգային կազմակերպությունների միջոցով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ միջոցները կուղղվեն պարենի եւ դեղորայքի ձեռքբերմանը։ Կամիկավան նաեւ հերթական անգամ դատապարտել է «Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան այլ զինված խմբավորումների ահաբեկչական հարձակումը»՝ միեւնույն ժամանակ կոչ անելով անհապաղ ազատ արձակել պատանդներին եւ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը եւ պահպանել միջազգային իրավունքը։

Ճապոնիան արդեն Գազայի հատված է ուղարկել հարյուր միլիոն դոլարների հումանիտար օգնության մի քանի փաթեթներ։