Առնվազն երեք իրավապահ վիրավորվել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ցույցի ժամանակ, տեղեկացրել է RTBF հեռուստաալիքը։
«Ոստիկանությունը ափսոսանքով տեղեկացնում է երեք վիրավորների եւ մի քանի միջադեպերի մասին ֆերմերների ցույցի ժամանակ»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։
Իրավապահները նաեւ նշել են, որ ցուցարարներն այրել են մեծ քանակությամբ անվադողեր եւ հարդ Լուա փողոցում, որը տանում է դեպի Եվրոպական թաղամաս, դեպի ուր փորձում էին ներխուժել ֆերմերները։
Բացի այդ, ստացված լուսանկարների ուսումնասիրության հիման վրա սկսվել է հետաքննություն այն անձանց նկատմամբ, որոնք փորձել են քանդել ոստիկանական պատնեշները։
«Որոշ փոքր միջադեպեր էլ են տեղի ունեցել, բայց առանց հետեւանքների»,- ավելացրել են ոստիկանությունում։





























