Եվրամիությունը ծրագրում է ավելացնել պաշտպանական-արդյունաբերական արտադրությունը, որպեսզի հնարավորություն ունենա ապահովել իր գնումների մոտ կեսը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։

«Աշխարհաքաղաքական իրադարձությունները մատնանշում են այն անհրաժեշտությունը, որպեսզի Եվրոպան ավելի բարձր պատասխանատվություն վերցնի իր անվտանգության համար եւ պատրաստվի սպառնալիքների դիմակայմանը»,- նշվել է դրանում։ «ԵՄ-ն պետք է եւ պարտավոր է շարունակել դառնալ ավելի ուժեղ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, ավելացնել ոչ միայն սեփական քաղաքացիներին, այլեւ միջազգային անվտանգությունը պաշտպանելու ունակությունը»։

Միության պաշտպանական ռազմավարությունը հիմնվում է չորս հիմնական կետերի վրա՝ պաշտպանական արտադրանքի նվազագույն գնում Եվրամիության մեջ չմտնող երկրներից; երրորդ երկրներից մատակարարումների անհապաղ ավելացման մեխանիզմներ անբավարարության դեպքում; ֆինանսավորման եւ ԵՄ ծրագրերի հասանելիության ընդլայնում արդյունաբերության համար եւ նոր գործընկերությունների ստեղծում այս ոլորտում;  գլխավոր նախագծերի սահմանում, որոնց վրա պետք է կենտրոնանան ջանքերն ու ռեսուրսները։

Ինչպես նշել է գործակալությունը, ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց ԵՄ ադրյունաբերության սահմանափակությունը եւ կախումը այլ երկրներից կարեւոր մատակարարումների եւ պաշտպանական պոտենցիալի հարցերում։