Ռուսաստանում սկսել են փակվել LG, Bosch и Sony խանութները, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
«Մինչեւ հիմա արտասահմանյան արտադրողների մանրածախ գործընկերները խանութները չէին փակում, որպեսզի խուսափեն վարձատուների տուգանքներից»,- նշել է պարբերականը։
Որոշ խանութներ աշխատելու են մինչեւ ամառ, մինչեւ որ իսպառ վաճառեն մնացած ապրանքները։
Աղբյուրը «Կոմերսանտին» պատմել է, որ խանութները սկսել են փակվել, քանի որ լրացել է վարձակալման պայմանագրի ժամկետը, որի խզման դեպքում բրենդները ստիպված կլինեին վճարում կատարել։
«Ընկերություններին նման դեպքերում հաճախ տուգանում են։ Վարձատուն պետք է նախազգուշացնի վարձակալումը դադարեցնելու մասին կես տարի առաջ, ուստի հեռացող մանրածախ գործատուների համար ավելի հեշտ էր «նստել եւ սպասել» պայմանագրերի ժամկետի ավարտին, թեեւ պաշտոնական մատակարարումները դադարել են»,- նշել է նա։
Հեռացող ընկերությունների խանութների տեղում արդեն բացվում են Թուրքիայի եւ Չինաստանի մատակարարների վաճառակետեր։ Փետրվարին փակված LG եւ Sony խանութների «Աֆիմոլ Սիթի» առեւտրի կենտրոնի տեղում նախատեսվում է բացել թուրքական Grundig խանութը։ NF Group առեւտրային անշարժ գույքի վարչության տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Հակբերդիեւան հայտնել է, որ Չինաստանից եւ այլ երկրներից եկող ապրանքները հեշտությամբ կփոխարինեն շուկան լքած խաղացողներին։





























