Արեւմտյան երկրների մի մասը չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը Ռուսաստանի ԶՈւ մասշտաբային հաջողության դեպքում։ Այս մասին տեղեկացրել է Bild թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ ՌԴ մասշտաբային հարձակման դեպքում որոշ պետություններ կդիտարկեն Ուկրաինա սեփական ԶՈւ ուղարկելու հնարավորությունը։ Այդ երկրներից են, ինչպես գրել է թերթը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, ինչպես նաեւ Բալթյան երկրները։ Սակայն այդ պետություններից ոչ մեկը Ելիսեյան պալատում հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, հասկանալ չի տվել, որ կողմ է զինվորներ ուղարկելուն, ընդգծել է Bild-ը։
Կենտրոնական Եվրոպայից երկու աղբյուր թերահավատորեն է վերաբերվում այն հարցին, որ Արեւմուտքի երկրները կարող են իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ Նրանք կարծում են, որ չափից մեծ են Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մտավախությունները, ինչպես նաեւ չափազանց սահմանափակ՝ արեւմտյան երկրների մի մասի ռազմական ռեսուրսները։ Bild-ի տեղեկացմամբ՝ Ֆրանսիան իսկապես ցանկանում էր դիտարկել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հարցը։
Սակայն Փարիզում նախատեսված քննարկումը, ինչպես նշել է պարբերականը, պետք է վերաբերեր միայն սկզբունքային հարցերին՝ իրավաբանական պահանջներին Ուլրաինա ԶՈւ ուղարկելու համար։ Փարիզի հանդիպման մասնակիցներն առաջին հերթին քննարկել են երկու հրատապ ռազմական հարց՝ Ուկրաինա 155 միլիմետրանոց հրետանային զինամթերքների եւ հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման վերաբերյալ։





























