Միջուկային զինամթերքների հավաքման Pantex գործարանը Տեխասում դադարեցրել է աշխատանքը մոտակայքի բնական հրդեհների պատճառով։

«Հրդեհը Pantex-ի մոտ չի տեղայնացվել»,- նշվել է երեքշաբթի ընկերության X-ի էջում։ Տեղեկացվել է, որ այժմ տեղի է ունենում անձնակազմի տարհանում։

Մինչ այդ Տեխասի անտառտնտեսության ծառայությունը տեղեկացրել էր բնական հրդեհների մասին մի քանի օկրուգներում։ Նրա տվյալների համաձայն՝ դրանցից ամենամեծը գրանցվել է Հաթչինսոն օկրուգում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Pantex ձեռնարկությունը զբաղեցնում է 65 քառակուսի կիլոմետր մակերես եւ գտնվում է Ամարիլոյից 27 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Այն գտնվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության տնօրինության տակ։