Իսպանիայի ազգային ոստիկանությունը առգրավել է մոտ 470 կիլոգրամ հաշիշ, որը թաքցվել էր կենդանիների տեղափոխման համար նախատեսված թրեյլերում։ Այս մասին նշվել է թագավորության իրավապահ մարմինների տեղեկությունում։
Նրանց տեղեկացմամբ՝ թմրանյութերը հայտնաբերվել են Ալմերիա նահանգում (Անդալուզիայի ինքնավար համայնք)։ Հաշիշը թաքցվել էր երկակի հատակ ունեցող թրեյլերում։ Այն գրանցված էր Նիդեռլանդներում։
Ոստիկանները բռնել են մեքենայի վարորդին։ Հետաքննությունը շարունակվում է, որպեսզի հայտնաբերվեն թմրանյութերի առեւտրին հանցակից մյուս մասնակիցները։





























