ԱՄՆ-ում դեռահասները թալանել են ավտոսրահը և կայանատեղից գողացել ինը շքեղ մեքենա, գրում է NBC News-ը։
Կողոպուտը տեղի է ունեցել վաղ առավոտյան Չիկագոյում։ Անչափահասների կողմից գողացված մեքենաների գումարը կազմում է մոտ 600 հազար դոլար։ Ոստիկաններին առայժմ հաջողվել է բերման ենթարկել հանցագործության մասնակիցներից միայն մեկին։ Պարզվել է, որ նա 17-ամյա դեռահաս է, ով հետապնդման ժամանակ իր մեքենայով վթարի է ենթարկվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել գողության և հանցավոր կազմակերպությանը մասնակիր լինելու համար։ Նա կալանքի տակ է, իսկ նրա գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին։
Ոստիկանները հավելել են, որ փնտրում են գողության մեջ կասկածվող բոլոր անձանց, և գողացված ինը մեքենաներից վեցը հայտնաբերվել և վերադարձվել են ավտոսրահ:





























