Բեռլինում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը, և մեկնարկել է երկու նախարարների հանդիպումը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից:
Հիշեցնենք, որ մինչ այդ Բեռլինում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։





























