Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը օրվա ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա բանակցությունների համար ժամանած իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Միջոցառման շրջանակներում Բուրբոքը կհանդիպի երկու արտգործնախարարների հետ՝ երկկողմ բանակցությունների համար, և նախատեսվում են նաև եռակողմ բանակցություններ։ Եվ նախարարը այս եռակողմ քննարկման սկզբում հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»,- ասաց նա։

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարության նստավայրում սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։