Ուգանդայի ապստամբների «Տիրոջ դիմադրության բանակ» (LOA) խմբավորման նախկին առաջնորդներից մեկը՝ Դոմինիկ Օնգվենը, պետք է որպես փոխհատուցում 52 միլիոն եվրո վճարի հազարավոր զոհերի փոխհատուցման համար։
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) համապատասխան վճիռ է կայացրել։ Միաժամանակ, դատավորները հայտարարել են, որ ինքը՝ Օնգվենը, պատիժը կրելով նորվեգական բանտերից մեկում, չունի անհրաժեշտ ռեսուրսներ։ Հարցը քննարկման է ներկայացվել ՄՔԴ հատուկ հիմնադրամին, որը ստեղծվել է հանցագործություններից տուժածներին պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը հոգալու համար։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ առնվազն 100 հազար մարդ դարձել է «Տիրոջ դիմադրության բանակ» խմբավորման զոհը, ևս մոտ մեկ միլիոնը կորցրել են իրենց տները։





























