Թուրքիայի Վան նահանգում նոյեմբերի 7-ի երեկոյան, տեղի ժամանակով 17:53-ին եւ դրանից 18 րոպե անց 2 երկրաշարժ է գրանցվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` 4,7 եւ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Վանի Քարագյունդուզ գյուղում: Երկրաշարժերի հետեւանքով փլվել են հոկտեմբերի 23-ի երկրաշարժից հետո վթարային վիճակում հայտնված 2 շենքեր: Զոհեր կամ վիրավորներ չկան:
Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, վիրավորվել` 4000-ից ավել մարդ:


























