Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով՝ դեպի խաղաղության պայմանագիր։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը՝ մեկնաբանելով Բեռլինում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկօրյա բանակցությունները։

«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է: Որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ կարողանան հասնել խաղաղության: Այնտեղ ճանապարհին յուրաքանչյուր մետր նշանակություն ունի»,- գրել է Բերբոկը։