Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի ռեստորանում բռնկված հրդեհը 43 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Dhaka Tribune թերթը՝ հղում անելով առողջապահության նախարար Սամանտա Լալ Սենին։

Kacchi Bhai հաստատությունը գտնվում էր առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում: Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով 21.50-ին։ Հրդեհը մարելու համար հրշեջներից պահանջվել է մոտ երկու ժամ՝ ոստիկանության և սահմանապահ ծառայության աշխատակիցների օգնությամբ:

Տեղական Daily Star թերթը գրում է, որ առևտրի կենտրոնից, որտեղ բռնկվել է հրդեհը, փրկել են 75 մարդու, նրանցից ավելի քան 40-ը անգիտակից վիճակում։

Միջադեպի պատճառները հետաքննվում են։