Թուրքիայի Բաթման նահանգի Յասըջա գյուղի մոտակայքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները հայտնվել են PKK-ի զինյալների ծուղակում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  քուրդ զինյալները խաչաձեւ կրակի տակ են պահել պարեկության դուրս եկած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մեքենան։ Մոտ 10 րոպե տեւած բախումից հետո քուրդ զինյալները հեռացել են դեպքի վայրից։

Վիրավորված 2 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց։