Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների  առնավազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Այս տարի կատեստավորվեն 105 հարկադիր կատարողներ:

Ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն է: