Կոմիտասի պողոտայում այսօր` նոյեմբերի 8-ին խոշոր հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻն մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կոմիտասի պողոտայի 40/1 հասցեում: Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել` 18:11-ին: Այրվել է նորակառույց 4 հարկանի շենքի տանիքը` մոտ 300 քմ տարածքով: