Երեւանում, նոյեմբերի 11-ին, մեկնարկում են Տեմպուս IV-ի 5-րդ մրցույթը եւ Տեմպուս ծրագրի Տեղեկատվական օրերը: Դրանք տեղի կունենան Երեւանի պետական բժշկական համալսարանում (նոյեմբերի 11-ին) եւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում (նոյեմբերի 14-ին):
Ամենամյա միջոցառումները հայ ակադեմիական հանրությանը կտրամադրեն տեղեկատվություն Տեմպուս IV-ի 5-րդ մրցույթի մասին եւ կհամախմբեն հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ինչպես նաեւ ուսանողներին, շահառուներին եւ դոնոր կազմակերպություններին:
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխմանն ու արդիականացմանը միջհամալսարանական համագործակցության միջոցով:
Բոլոր փաստաթղթերը հասանելի են Տեմպուսի վեբկայքերում` www.eacea.ec.europa.eu/tempus եւ www.tempus.am.
Էլեկտրոնային դիմում-հայտը կտրամադրվի մինչ դեկտեմբեր ամիսը: Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է` փետրվարի 23, 2012 թ.:




























