Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին առատ ձյան եւ ձնաբքի հետեւանքով, ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ձնակույտի մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձնակույտից հանել են Ս. Գասպարյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 22 LS 433, Գ. Նիկողոսյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 30 ՕՕ 153 եւ Ա. Միքայելյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 29 LU 894 համարանիշի ավտոմեքենաները:

Փրկարարական աշխատանքներին մասնակցել է նաեւ Սոտք գյուղի ոսկու հանքի տրակտորը: