Կուրսկում ուկրաինական անօդաչուն ընկել է նավթի պահեստի տարածքում և բռնկվել, հայտնել է ՌԴ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Կուրսկում հակաօդային պաշտպանություն է աշխատում։ Ուկրաինական անօդաչուն ընկել և բռնկվել է նավթի պահեստի տարածքում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբերն ու օպերատիվ ծառայությունները»,- գրել է նահանգապետը Telegram-ի իր ալիքում։





























