ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ ասել է, որ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է, այդ թվում՝ դա վերաբերվում է ուղևորությունների ժամանակ սննդի ընդունմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահը մարտի 5-ին մեկնել էր Ստավրոպոլի երկրամաս, որտեղ զրուցել և ճաշել էր ջերմոցային համալիրի աշխատակիցների հետ։
«Անվտանգության ծառայությունն աշխատում է և անում է այն, ինչ պետք է պետության ղեկավարի անվտանգության ապահովման համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե, արդյոք, Ռուսաստանի նախագահի համար վտանգ կա կողմնակի սնունդ ուտելուց։





























