Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել անօդաչուների զանգվածային գրոհը Մորոզովսկի և Տագանրոգի մոտակայքում, հայտարարել է ՌԴ Ռոստովի  նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

Ըստ նրա, մի քանի անօդաչուներ ոչնչացվել են Մորոզովսկին մոտենալիս։

«Նախնական տվյալներով, Տագանրոգի վրա անօդաչուների զանգվածային գրոհի հետևանքով զոհեր չկան։ Վիրավորվել է ԱԻՆ աշխատակիցը, որը մասնակցել է տեղում հետևանքների վերացմանը։ Տուժածը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- իր Telegram ալիքում նշել է նահանգապետը։