Երեւանում, նոյեմբերի 8-ին, Իսակովի պողոտայի 29 շենքի մոտակայքում (Ոստիկանական ակադեմիայի դիմաց), տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում, իրար են բախվել Գ. Իսպիրյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 68 ՕՏ 820 եւ Գ. Հովհաննիսյանին պատկանող BMW մակնիշի 07 ՏՕ 351 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2106»-ից դուրս են բերել Գ. Իսպիրյանին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: