Mass market կատեգորիայի ապրանքների համար (մեծ մասշտաբով արտադրված ապրանքների շուկա վերջնական սպառողների զգալի քանակի համար - խմբ.) ռուսներն ամենից հաճախ գնում են Հայաստան և Բելառուս։ Այս մասին նշվում է Ռուսաստանի Միացյալ տուրօպերատորների ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ։
Երևանն ունի բրենդային խանութների լավ ընտրանի, արտասահմանյան և տեղական դիզայներների բուտիկներ։ Կան նաև ռուս դիզայներների ցուցասրահներ։ Դեպի Հայաստան հատուկ շոփինգ տուրեր չկան։ Զբոսաշրջիկները գնումներ են կատարում ինքնուրույն, և, ինչպես սովորաբար լինում է, ուղեկցորդներից են խորհուրդ հարցնում, թե որ վայրն է լավագույնը գնալու համար:
Բելառուսը և Հայաստանը, որտեղ կարելի է մուտք գործել ռուսական անձնագրով, գնումներ կատարելու համար բավական հայտնի են։ Միևնույն ժամանակ, հարմար ճանապարհը, մասնավորապես՝ ուղիղ չվերթների առկայությունը, զբոսաշրջիկների համար որոշիչ դեր է խաղում գնումների վայր ընտրելիս:





























